«Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) ընդդիմադիր կուսակցության նախկին անդամներ Խատիա Դեկանոիձեն և Ռոման Գոցիրիձեն քաղաքական խումբ են կազմում խորհրդարանում։ Այդ մտադրության մասին լրագրողներին ասել են իրենք՝ պատգամավորները։
Որպես քաղաքական խումբ գրանցվելու համար անհրաժեշտ է, որ խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունի կանոնակարգի փոփոխությունները։ Դրանից հետո մեկ կուսակցությունից անջատված պատգամավորները կկարողանան քաղաքական խումբ ստեղծել։
«Երբ այս օրենսդրական փոփոխությունը վերջնականապես գրանցվի, ես և պարոն Ռոման Գոցիրիձեն արդեն կունենանք խորհրդարանական քաղաքական խումբ»,- ասել է Խատիա Դեկանոիձեն։