«Հունգարիայի ժողովուրդը բախտավոր է, որ այս դժվարին ժամանակաշրջանում ունի նման իմաստուն և հեռատես ազգային առաջնորդ, որը պաշտպանում է իր իսկ խիզախ ժողովրդի և Հունգարիայի շահերը»,- Բուդապեշտում Պահպանողական քաղաքական գործողությունների ամենամյա համաժողովի (CPAC) իր ելույթում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Ղարիբաշվիլիի խոսքով, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն օրինակելի քաղաքական գործիչ և մարտնչող քրիստոնյա է:
Ի դեպ, CPAC-ը պահպանողականների ամենամյա հավաք է, որը հիմնադրվել է ԱՄՆ-ում 1974 թվականին։ Եվրոպայում CPAC-ն արդեն երկրորդ տարին անցկացվում է Հունգարիայում։ «Հիմնարար իրավունքների կենտրոնը» անցած տարի համաժողովը կազմակերպել էր Բուդապեշտում։ Ըստ CPAC-Hungary կայքի՝ միջոցառման հիմնական թեման «Աստված, երկիր, ընտանիք» արժեքների շուրջ էր: Այս տարվա համաժողովի կարգախոսն է` «Միասին մենք ավելի ուժեղ ենք»:
Իշխանությունները վարում են երկվեկտոր քաղաքականություն. փորձագետներ