Այսօր 9 առաջատար բիզնես ասոցիացիաներ համատեղ հայտարարություն կստորագրեն Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ, «Բիզնես պալիտրա»-ի եթերում ասել է Վրաստան-ԵՄ գործարար խորհրդի գլխավոր քարտուղար Սանդրո Ճումբուրիձեն։
Ճումբուրիձեն նշել է, թե ինչու է այդ կարգավիճակը կարևոր և ինչ է փոխելու վրացական բիզնեսում: Ըստ նրա՝ վրացական բիզնեսն ու վրաց հասարակությունն իսկապես այդ կարգավիճակի կարիքն ունեն:
Նրա պարզաբանմամբ՝ 9 բիզնես ասոցիացիաներ, որոնք միավորում են ավելի քան 1000 ընկերությունների, միանում են ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու պահանջին։
«Կարգավիճակի շնորհումն առաջին հերթին պաշտպանիչ հովանոց է ներդրողների համար, դրանից հետո նրանք կսկսեն ավելի համարձակ ներդրումներ կատարել։ Երկրորդ բաղադրիչը ֆինանսական օգնությունն է, որը որոշվում է ըստ կարգավիճակի»,- ասել է Ճումբուրիձեն: