Թբիլիսիում տաքսու վարձը կվճարեն նաև QR կոդի միջոցով

Թբիլիսիում մայիսի 22-ից քաղաքացիները տաքսիով երթևեկելու դեպքում կկարողանան վճարել QR կոդը սկանավորելով։ Այս նորույթի մասին հայտարարել է քաղաքապետ Կախա Կալաձեն։ Նրա խոսքով՝ QR կոդը կարելի է կցել ցանկացած տեսակի հաշվեհամարի, և դա կարող է տեղադրվել վարորդի նստատեղի հետևի մասում։

Կալաձեն ասել է, որ արտոնագիր ունեցող բոլոր տաքսու վարորդները կարող են օգտվել քաղաքապետարանի ներկայացրած այլընտրանքային վճարային միջոցներից։

«Ինչպես գիտեք, տաքսիով երթեւեկելիս հնարավոր է վճարել միայն կանխիկ, տաքսու վարորդները հնարավորություն չունեն ձեռք բերելու բանկային տերմինալներ։ Հնարավոր է, որ ուղևորը կանխիկ գումար չունենա եւ չկարողանա վճարել։ Նաև զբոսաշրջիկը կարող է լարի չունենալ և չկարողանա վճարել։ Ուստի BKN 301 Georgia ընկերությունը մեզ շատ հետաքրքիր առաջարկ է արել. մշակել են QR կոդեր, որոնց միջոցով հեռախոսով գումարը կփոխանցվի տաքսու վարորդի կամ ընկերության հաշվեհամարին», — ասել է Կալաձեն։