«Խմա»-ի և «Մայիսյան ուսանողական շարժման» կազմակերպած մայիսմեկյան երթի ժամանակ ձերբակալված մեկ անձ շարունակում է մնալ Գորիի քննչական մեկուսարանում, հայտնել են «Խմա»-ից:
Կազմակերպության տվյալներով, մայիսի 1-ին տեղի ունեցած երթում ընդհանուր առմամբ ձերբակալվել է շարժման երեք անդամ, նրանցից երկուսը՝ Ակակի Չիկոբավան և Գիորիգ Խասաիան, երեկ երեկոյան ստորագրված փաստաթղթի հիման վրա ազատ են արձակվել, մինչդեռ նրանցից մեկը` Դիտո Չանգելիան, դեռևս նախնական կալանքի խցում է։
Նշենք, որ մայիսի 1-ին՝ աշխատավորների իրավունքների պաշտպանության և համերաշխության միջազգային օրը, ձախ շարժումներն ու մասնագիտական արհմիությունները ակցիաներ/երթեր են անցկացրել Թբիլիսիի տարբեր թաղամասերում։
«Խմա»-ի և «Մայիսյան ուսանողական շարժման» երթի մասնակիցները Liberty Bank-ից պահանջել են դուրս գրել կենսաթոշակային վարկերը։
Վրաստանում կենսաթոշակային վարկը կենսաթոշակառուներին տրվում է ստանդարտից բարձր տոկոսադրույքով։ Նախորդ տարի կառավարությունը կենսաթոշակային ֆոնդերի գրավադրմամբ վարկերի առավելագույն սահմանաչափ են որոշել 26 տոկոսը։ Մինչ այդ թոշակառուները վճարում էին իրենց կենսաթոշակով վերցված վարկի 30 տոկոսից ավելին։
Ցուցարարների հիմնական պահանջները` ստորև.
- նվազագույն աշխատավարձ բոլոր աշխատողներին և պրոգրեսիվ հարկ հարուստներին,
- անվճար սնունդ դպրոցներին,
- արժանապատիվ բնակարան ուսանողներին, արժանապատիվ բնակարան բոլորին,
- վճարովի հղիության արձակուրդ կանանց,
- կենսաթոշակային վարկերի դուրսգրում: