Ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների վարչության տարածած հաղորդագրության համաձայն՝ դեպի Քոբուլեթի կկառուցվի լրացուցիչ երկկողմանի ճանապարհ։
Ըստ գործակալության տարածած հայտարարության՝ նախագծային աշխատանքների նախապատրաստման մրցույթն արդեն հայտարարված է, և հայտերը կընդունվեն մինչև մայիսի 31-ը։
31,3 կմ երկարությամբ 2 գոտի ունեցող ճանապարհը կսկսվի Շեկվեթիլիից և կավարտվի Չաքվի-Մախինջաուրի թունելներով։ Այս ճանապարհը Արևելք-Արևմուտք մայրուղու մի հատվածն է: