Քվեմո Քարթլիի Մառնեուլիի մունիցիպալիտետի դպրոցներում կարգավիճակ ունեցող 1 228 ուսուցիչ կա, փոխանցում է MarneuliFM-ը:
Ըստ տեղեկության՝ այս տարի Մառնեուլիի դպրոցներից կարգավիճակ ստանալու համար դիմել է 152 ուսուցիչ, նրանցից 28-ին կարգավիճակ է շնորհվել. 16-ին՝ ավագ ուսուցչի, 6-ին՝ մենթորի, 6-ին՝ առաջատարի:
Մառնեուլիի ռեսուրսային կենտրոնի տվյալներով՝ Մառնեուլին ներկայումս ունի 12 մենթոր ուսուցիչ, 100 առաջատար ուսուցիչ և 1 116 ավագ ուսուցիչ:
Ի դեպ, ուսուցչի կարգավիճակների հիերարխիայում ամենացածր կարգավիճակը ավագ ուսուցչինն է: Ուսուցչի կարգավիճակի տեսակներն են՝ ավագ, առաջատար և մենթոր:
Ուսուցիչների կարիերայի առաջխաղացումն արտացոլվում է նրանց աշխատավարձի վրա։ 2023 թվականի հունվարից նրանց վարձատրությունն ավելացել է 125 լարիով։ Ամսական հավելավճարն ավագ ուսուցիչների համար կազմում է 775 լարի, առաջատար ուսուցիչների համար՝ 1075 լարի, իսկ մենթորի կարգավիճակ ունեցող ուսուցիչների համար՝ 1 375 լարի։
Հատկանշական է, որ ոչ վրացալեզու դպրոցների մայրենիի ուսուցիչներին իրենց առարկայական քննությանը մասնակցելու հնարավորություն է տրվել 2022 թվականից: