Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն հայտարարել է, որ իշխող թիմը չի աջակցի նաև «քոլ կենտրոնների» հարցով հետաքննող հանձնաժողովի ստեղծմանը։
Մայիսի 1-ին մեծամասնության հանդիպումից հետո Մդինարաձեն ճեպազրույցում կրկնել է իշխող թիմի դիրքորոշումը և ասել, որ թիմը չի աջակցելու դատարանի թեմայով քննչական հանձնաժողովի ստեղծմանը։
Մդինարաձեն խոսել է «արմատական ընդդիմության» մասին և հանձնաժողովի ստեղծումը կապել դիվերսիաների հետ։
Ի դեպ, ժամանակավոր քննչական հանձնաժողովի ստեղծումը, որը պետք է ուսումնասիրի դատական համակարգում առկա կոռուպցիան և ենթադրյալ այլ խախտումները, խորհրդարանում նախաձեռնել է ընդդիմությունը: Սակայն «Վրացական երազանքը» դեմ է հանձնաժողովի ստեղծմանը և երեք անգամ տապալել է քննչական հանձնաժողովի ստեղծման առաջարկի քվեարկությունը։