Վրաստանի Զուգդիդի քաղաքի շուկայի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով արգելել փողոցային առևտուրը։
Վրաստանի ներքին գործերի նախարարության վիճակագրական տվյալներով, 2023 թվականի առաջին եռամսյակում (հունվար, փետրվար, մարտ) ռեադմիսիայի (հետընդունման) շրջանակներում ԵՄ երկրներից Վրաստան վերադառնալու համաձայնություն է տրվել 1 190 անձի։
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով, Վրաստանն արժանի էր Եվրամիության թեկնածուի կարգավիճակին նախորդ տարի ևս, քանի որ դրա համար կոնկրետ քայլեր էր ձեռնարկել։
FactCheck.ge-ն հիմնվելով Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներին, գրում է՝ 2022 թվականին Վրաստանի բնակչության թիվն աճել է 47,8 հազարով (1,3 տոկոս) և կազմել 3 մլն 736 հազար 400 մարդ։
Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության պահպանվող տարածքների գործակալության տվյալներով, 2023 թվականի առաջին 4 ամսում պահպանվող տարածքներ այցելուների թիվ 34 տոկոսով գերազանցել է 2019 թվականի ռեկորդային տվյալները։
Կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջացած դադարից հետո Թբիլիսիում այս տարի «Եվրոպայի օրը» կրկին կնշվի լայնածավալ միջոցառմամբ:
Վրաստանի պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) փոխանցմամբ՝ Վրաստանում ռադիոակտիվ նյութերի անօրինական իրացման մեղադրանքով մեկ անձ է ձերբակալվել:
Հայաստանում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության կիսաեզրափակիչ մրցամարտում Ախալքալաքից 54 կգ քաշային Գոռ Այվազյանը նվաճեց արծեթե մեդալ։
Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ Վրաստանի արհմիությունները բողոքի ակցիա և երթ են կազմակերպել։
2023 թվականի մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Վրաստանում սոխի գինն աճել է 110,7 տոկոսով։
Վրաստանի ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալությունը հայտնել է վեց սխալի մասին, որ թույլ են տալիս վարորդական իրավունքի թեկնածուները՝ երրորդ, իրական երթևեկության պայմաններում վարելու ժամանակ:
Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Զուրաբ Ազարաշվիլին հայտնել է, որ հունիսից ուռուցքաբանական (օնկոլոգիական) հիվանդություններ ունեցող երեխաներին հնարավորություն կտրվի բուժվել արտերկրում։
Վրաստանի քաղաքացիները շուտով պաշտոնապես կկարողանան աշխատանք գտնել ևս երկու երկրում՝ Իռլանդիայում և Ֆինլանդիայում, խորհրդարանում տեղեկացրել է Վրաստանի փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի փոխնախարար Թամիլա Բարկալայան։