Վրաստանի ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալությունը հայտնել է վեց սխալի մասին, որ թույլ են տալիս վարորդական իրավունքի թեկնածուները՝ երրորդ, իրական երթևեկության պայմաններում վարելու ժամանակ:
Ըստ գործակալության՝ այդ սխալներն են.
- սխալ են օգտագործում շրջադարձի ազդանշանը,
- չեն կատարում կամ ոչ պատշաճ կերպով են կատարում ճանապարհային նշանների և ճանապարհային գծանշումների պահանջները,
- պատշաճ ուշադրություն չեն դարձնում երթևեկության տվյալ իրավիճակին, հսկողություն և վերահսկողություն չեն իրականացնում,
- չեն կատարում լուսացույցների պահանջները,
- ճանապարհային երթևեկության առավելություն ունեցող մասնակցին ճանապարհ չեն զիջում,
- ճանապարհահատվածը ստուգելու համար չեն օգտագործվում ավտոմեքենայի ներքին և արտաքին հայելիները:
Ի դեպ, 2022 թվականի ապրիլից վարորդական իրավունքի վկայականի քննությունը դարձել է երկփուլ։ Վարորդական իրավունքի քննություն հանձնողները՝ տեսական քննության հաղթահարումից հետո, բացի փակ հրապարակում գործնական քննություն անցնելուց, պետք է գործնական քննություն հանձնեն նաև իրական երթևեկությամբ (փողոցում):