Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ Վրաստանի արհմիությունները բողոքի ակցիա և երթ են կազմակերպել։
Հանրահավաքի մասնակիցները Հանրապետության հրապարակից երթով շարժվել են դեպի խորհրդարան։
Արհմիությունները պահանջում են բարելավել աշխատողների պայմանները, պաշտպանել նրանց իրավունքները, բարձրացնել նվազագույն աշխատավարձի չափը, ապահովել գենդերային հավասարություն, վերացնել կանանց և տղամարդկանց աշխատավարձերի տարբերությունները և անցնել պրոգրեսիվ եկամտահարկի։