Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մեծ պալատը Ռուսաստանի Դաշնությանը պարտավորեցրել է ընդհանուր առմամբ մոտ 130 միլիոն եվրո փոխհատուցում վճարել Վրաստանի քաղաքացիներին բարոյական վնասի համար՝ 2008 թվականի օգոստոսին երկիր ներխուժելու գործով։
Ստրասբուրգի դատարանի մեծ պալատի կայացրած այս որոշումը վերաբերում է Ռուսաստանի դեմ Վրաստանի ներկայացրած հայցի երկրորդ մասին, որը ներառում է Եվրոպական կոնվենցիայի 41-րդ հոդվածով ճանաչված արդարացի փոխհատուցման հարցը։
Հատկանշական է, որ դատարանն իր իրավասությունն է համարել Վրաստանին փոխհատուցելու հարցը քննարկել՝ չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը 2022 թվականին հեռացվել է Եվրախորհրդից և չի մասնակցել գործի քննարկմանը։
Ի դեպ, անցյալ տարվա մարտին Ռուսաստանը հեռացվեց Եվրախորհրդից Ուկրաինայի դեմ ագրեսիայի պատճառով։ Հատկանշական է, որ անցյալ տարվա մարտին Մոսկվան դադարեցրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների կատարումը, ինչպես նաև դրանց կատարման մասին զեկուցումները։