Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին հանդիպել է Վրաստանում Ուկրաինայի դեսպանի պաշտոնակատար Անդրեյ Կասյանովի հետ։
Հանրային պաշտպանի սոցցանցում տարածած տեղեկատվության համաձայն՝ հանդիպմանը քննարկվել է Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը և հանրային պաշտպանի կողմից ստեղծված բժիշկ-փորձագետների խմբի իրականացրած մոնիտորինգի ընթացքը։ Խոսվել է նաև հետագա համագործակցության հեռանկարների մասին։
Դեսպանի պաշտոնակատարը շնորհավորել է օմբուդսմենին պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ։