Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի կրթության և գիտության նախարար Գիորգի Ամիլախվարիի հետ: Այս մասին տեղեկանում ենք Վրաստանում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջից։
Ըստ հաղորդագրության՝ հանդիպմանն անդրադարձ է կատարվել ՀՀ ԿԳՄՍ նախարարի՝ Վրաստան կատարած վերջին այցի ընթացքում ստորագրված հուշագրերի շրջանակներում կողմերի միջև համագործակցությանը։
Նշվում է նաև, որ մտքեր են փոխանակվել կրթության և գիտության ոլորտում առաջիկա երկկողմ ծրագրերի վերաբերյալ։