Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլի քաղաքի 6-րդ հանրակրթական դպրոցում` երեկ՝ ապրիլի 25-ին, երեք աշակերտ է ուշագնաց եղել ու տեղափոխվել հիվանդանոց, InterPressNews-ին ասել են Մառնեուլիի ռեսուրսային կենտրոնից:
Նրանց վստահեցմամբ՝ լուրերը, թե դպրոցում գազի արտահոսք է տեղի ունեցել, չի համապատասխանում իրականությանը, իսկ դպրոցում տարհանումն իրականացվել է անվտանգության նկատառումներով։
Ըստ տեղեկությունների, գազի արտահոսք է եղել դպրոցից դուրս՝ մեկ այլ տարածքում, որը հասել է մինչև դպրոց, ինչն էլ դարձել է աշակերտների ուշագնացության պատճառ: