Ըստ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հրապարակած հետազոտության տվյալների` հարցվածների 89 տոկոսը լիովին կամ քիչ թե շատ կողմ է Վրաստանի անդամակցությանը Եվրամիությանը:
Նախորդ հետազոտության համեմատ, ըստ հետազոտության արդյունքների, ԵՄ-ի անդամակցությանն աջակցողների թիվն աճել է 4 տոկոսով և հասել պատմական առավելագույնի։
«Վրաստանի քաղաքացիների ցանկությունը՝ Եվրամիության անդամ դառնալու և ինտեգրումը շարունակելու արևմտյան ժողովրդավարական ինստիտուտներում, ակնհայտ է։ Վրաստանի քաղաքացիների կամքի կատարումը կառավարության և երկրի ղեկավարների պարտականությունն է», — ասել է Միջազգային հանրապետական ինստիտուտի եվրասիական գրասենյակի տնօրեն Սթիվեն Նիքսը` հիմք ընդունելով հարցման տվյալները։