ԵՄ-ն լիովին աջակցում է Վրաստանի կայունացման ջանքերին. Վարհեյ

Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյի խոսքով, Եվրամիության արտաքին գործերի խորհրդի (FAC) նիստի շրջանակներում Վրաստանի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպմանը քննարկվել է բարեփոխումների իրականացման գործընթացը։

Վարհեյը Twitter-յան իր միկրոբլոգում գրել է, որ քննարկման ընթացքում առաջնահերթ ուշադրություն են դարձրել Վրաստանի կողմից 12 հանձնարարականների կատարման գործընթացին։

«Լյուքսեմբուրգում հանդիպել եմ Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ, և FAC նիստում քննարկել ենք բարեփոխումների գործընթացի ներկա իրավիճակը, հատկապես՝ 12 առաջնահերթությունների իրականացման գործընթացը։

Եվրամիությունը լիովին աջակցում է Վրաստանի կայունացման ջանքերին տարածաշրջանային անվտանգության բարդ իրավիճակում»,- գրել է Վարհեյը։

Գրեթե բոլորն աջակցում են Վրաստանի եվրաինտեգրմանը. ԱԳ նախարար