Ֆրանսիայի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Կատրին Կոլոննան ապրիլի 28-ին կայցելի Վրաստան։ Այս տեղեկությունը տարածել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն։
«Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ բանակցությունների ընթացքում Կատրին Կոլոննան իր աջակցությունն է հայտնել օրենքի գերակայության ոլորտում բարեփոխումներին և քաղաքացիական տարածքի պահպանմանը, որոնք անհրաժեշտ են երկրի՝ եվրոպական միության հետ մերձեցման համար»,- նշված է Ֆրանսիայի արտաքին գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:
Ֆրանսիայի ԱԳՆ-ի տեղեկության համաձայն՝ Վրաստան այցելելուց առաջ Կատրին Կոլոննան ապրիլի 26-28-ը կայցելի Ադրբեջան ու Հայաստան։