Թբիլիսիի Նաձալադեւի (թրգմ. խոշտանգված) թաղամասում թալանել են «Լիբերթի բանկ»-ի մասնաճյուղը:
Բանկից փոխանցել են, որ հանցագործը բանկ է ներխուժել առավորտյան ժամը 11-ի շրջանում:
Գողոնի կոնկրետ չափերի վերաբերյալ տեղեկատվություն չի փոխանցվում: Իրավապահները տեղում աշխատում են: Վրաստանի ներքին գործերի նախարարության համաձայն` դեպքի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ, Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի` թալանի հատկանիշներով: Փոխանցում է «Interpressnews»-ը: