Երիտասարդ կնոջ՝ Ռենատա Բեգիաշվիլիի հրապարակային գրառումից հետո, ըստ որի` նա հրապարակավ մեղադրում է տղամարդուն իր նկատմամբ բռնություն գործադրելու համար, ոստիկանությունը հետաքննություն է սկսել։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունից (ՆԳՆ) հայտնել են, որ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածով`ընտանեկան բռնություն։
Նշենք, որ ապրիլի 24-ին մի կին ֆեյսբուքում գրառում էր կատարել` հայտնելով, որ տարիներ շարունակ իր երեխաների հայրը՝ Շալվա Իաշվիլին, ֆիզիկական բռնություն է գործադրել իր նկատմամբ։
Ինքը՝ Շալվա Իաշվիլին, նույնպես սոցցանցում արձագանքել է նշված հայտարարությանը և հերքել մեղադրանքը։