Պատրիարքարանը համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա 2-րդի առողջության վերաբերյալ հայտարարություն է տարածել: Ինչպես նշված է հայտարարության մեջ, Բեռլինի հիվանդանոցում անցկացված վիրահատությունից հետո Իլիա 2-րդը տեղափխվել է հիվանդասենյակ, նրա ինքնազգացողությունը լավ է:
«Նորին սրբության անունից շնորհակալություն ենք հայտնում «Հելիոս Բեռլին Բուխ» կլինիկայի վիրաբույժ պրոֆեսոր Մարտին Շտրիկին, ինչպես նաեւ Վրաստանի ողջ բնակչությանը սրտագին աղոթքների համար: Հավանաբար պատրիարքին հիվանդանոցից դուրս կգրեն մեկ շաբաթվա ընթացքում»,- նշված է հայտարարությունում:
Ինչ վերաբերում է հոգեւորական Գիորգի Մամալաձեի ձերբակալման փաստին, պատրիարքարանի փոխանցմամբ` «Սա իրենց համար լիովին անսպասելի էր»: «Տեղեկատվության բացակայության պատճառով այս պահին որեւէ մեկնաբանություն չենք կարող տալ, կսպասենք հետաքննության ավարտին»,- նշված է հայտարարության մեջ: