Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պատվիրակության հետ աշխատանքային այցով մեկնել է Բելգիա, տեղեկանում ենք Վրաստանի կառավարության ֆեյսբուքյան էջից:
Նշվում է, որ այցի շրջանակներում կառավարության ղեկավարը բարձր մակարդակի երկկողմ հանդիպումներ կունենա ինչպես ՆԱՏՕ-ում, այնպես էլ Եվրամիությունում։
«Վարչապետի գլխավորած վրացական պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին և կառավարության վարչակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեն»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: