Վրացական ընկույզով սմբուկն աշխարհի TOP-5 բուսական (վեգանական) ուտեստների ցանկում է, գրել է TasteAtlas ավանդական ուտեստների փորձարարական առցանց հանրագիտարանը:
Վրացական լոբիո ուտեստն ընդգրկվել է TOP-50 բուսական ուտեստների ցանկում:
Ըստ TasteAtlas-ի՝ ընկույզով սմբուկը 4,5 միավորով 5-րդ տեղն է զբաղեցնում համաշխարհային բուսական ուտեստների մեջ։ Լոբիոն ունի 4,2 միավոր և զբաղեցնում է 35-րդ տեղը։