«Թբիլսերվիս գրուպ» ՍՊԸ-ի աշխատակիցները Թբիլիսիում սկսել են փողոցների ամենօրյա լվացման աշխատանքները: Այս անգամ լվացվել են ստորգետնյա անցումները, իսկ փողոցները, եղանակի բարելավման պես, համակարգված լվացվելու են։
Աշխատանքային ընթացքին ծանոթացել են «Թբիլսերվիս գրուպի» փոխտնօրենները։ Փոխտնօրեն Դավիթ Գելովանիի խոսքով, նմանատիպ աշխատանքները Թբիլիսիում կշարունակվեն ողջ ամառվա ընթացքում
«Այսօր ստորգետնյա 15 անցումներ լվացվում են հատուկ լուծույթներով։ Քանի որ անձրևոտ եղանակին փողոցները լվանալու կարիք չկա, եղանակի բարելավման դեպքում նմանատիպ աշխատանքներ կիրականացնենք։ Կարծում ենք՝ այս շաբաթ կանցնենք ճանապարհների ինտենսիվ լվացման»,- ասել է Գելովանին։
Ի դեպ, Թբիլիսիում ստորգետնյա անցումների, ճանապարհների, աղբի տարաների և տրանսպորտի կանգառների սպասասրահների լվացումը կիրականացվի ըստ ժամանակացույցի։ Փողոցները լվացվելու են տարբեր ինտենսիվությամբ՝ ըստ կարիքի։