Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում կայացած Եվրոպայի առաջնությունում վրացի ծանր քաշային Լաշա Տալախաձեն յոթերորդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն:
Տալախաձեն հրում վարժությունում գլխավերևում կարողացավ պահել 210, 217 և 222 կգ՝ դրանով իսկ նվաճելով ոսկե մեդալ։ Ի դեպ, Տալախաձեն պոկում վարժությունում նախ 246, ապա 252 կգ քաշային կարգում դարձավ ոսկե մեդալակիր։ Տալախաձեն երկամարտում 474 կգ-ով նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը:
Հիշեցնենք՝ Տալախաձեն Եվրոպայի առաջնությունում առաջին հաղթանակը տարել է 2016 թվականին: Նա աշխարհի վեցակի և օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն է։
Երևանում Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ Տալախաձեն արժանացել է 2022 թվականի Եվրոպայի լավագույն ծանրամարտիկի կոչմանը։ Սա առաջին դեպքն էր, երբ վրացին միջազգային մարզական լրագրողների կողմից ճանաչվեց լավագույնը։
Երևանում Վրաստանի հավաքականի անդամներն ընդհանուր առմամբ նվաճել են 17 տարբեր մեդալներ, որոնցից յոթը ոսկե են։
Երևանում ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը եզրափակվեց գերծանր ծանրորդների մրցույթով: Հայաստանի ներկայացուցիչ Վարազդատ Լալայանը երկամարտի 462 կգ արդյունքով (212+250 կգ) դարձավ արծաթե մեդալակիր, Սիմոն Մարտիրոսյանը 440 կգ արդյունքով (195+245 կգ) բրոնզե մեդալ նվաճեց:
Ծանրամարտի 2023 թվականի աշխարհի առաջնությունը կանցկացվի Սաուդյան Արաբիայում սեպտեմբերի 2-ից 17-ը։