2023 թվականի հուլիսի 1-ից սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին տրվող նպաստի չափը կկազմի 200 լարի, հայտնում է Վրաստանի կառավարության ֆեյսբուքյան էջը:
Կառավարության տարածած տեղեկության համաձայն, այս նպատակով հատկացվել է 465 մլն լարի, իսկ բարձրացված նպաստից կօգտվի մոտ 232 հազար երեխա:
Գործադիրի որոշմամբ՝ 2022 թվականից սոցիալապես անապահով երեխաներին տրվող նպաստի չափը կազմել է 150 լարի, իսկ 2021 թվականին այն կազմել է 100 լարի: