Մարտի 7-9-ի իրադարձությունների գործով կալանավորված Լազարե Գրիգորիադիսի պապը՝ Գիա Կալանդաձեն, «Պիրվելի» հեռուստաընկերության եթերում ասել է, որ իրենք ցանկանում են, որ երդվյալ ատենակալները քննեն Գրիգորիադիսի գործը։
«Իմ թոռը ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում էր: Չգիտեմ, թե ինչպես և ինչ ճանապարհով կանցնի արդարադատությունը, բայց մեծ հույս չունեմ, որ ամեն ինչ կլինի այնպես, ինչպես պետք է լինի»,- ասել է Կալանդաձեն։
Ի դեպ, 21-ամյա Գրիգորիադիսին ոստիկանությունը ձերբակալել է մարտի 29-ի գիշերը։ Նա մեղադրվում է «գործակալների օրենքի» դեմ խորհրդարանի դիմաց տեղի ունեցած ցույցերի ժամանակ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու և ներքին գործերի նախարարությանը պատկանող ավտոմեքենան հրկիզելու մեջ։
Ձերբակալվածին սպառնում է 7-ից 11 տարվա ազատազրկում։ Մարտի 31-ին դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել կալանավորումը։