Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի որոշմամբ, Black Sea Arena-ն Վրաստանում սկսում է լայնածավալ արշավ՝ Starring Georgia-ն։
Տեղեկության համաձայն, արշավի հիմնական նպատակը երկրի գովազդումն է, Վրաստանի զբոսաշրջային, տնտեսական և մշակութային ներուժի հզորացումը։
Նոր արշավի շրջանակներում, բացի Black Sea Arena-ի բեմից, համերգներ կանցկացվեն Շեկվեթիլիում, Թբիլիսիում և այլ վայրերում։ Նախատեսվող համերգների տոմսերի վաճառքը կսկսվի աստիճանաբար` ապրիլի 24-ից BSA.ge կայքում։
Արդեն հայտարարվել են հետևյալ իրադարձությունների մասին.
- Nile Rodgers & Chic / օգոստոսի 5 / Black Sea Arena / Front Stage
- FKJ / 6 օգոստոսի / Black Sea Arena / Front Stage
- Damian Lazarus / օգոստոսի 10 / The Social Space
- The Killers / օգոստոսի 15 / Black Sea Arena
- All Day I Dream / օգոստոսի 18 / The Social Space
- Imagine Dragons / օգոստոսի 31 / Mikheil Meskhi Stadium: