«Ռուսթավի 2» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան հարցաքննության է կանչվել: Վրաստանի ներքին գործերի նախարարությունից տեղեկացրել են, որ գործը վերաբերում է Գվարամիայի և Թբիլիսիի քաղաքային դատարանի նախկին ղեկավար Մամուկա Ախվլեդիանիի զրույցի ձայնագրությանը, որը համացանցում տարածվել էր ամիսներ առաջ: Գվարամիան մինչը փետրվարի 14-ի ժամը 18:00-ն պետք է ներկայանա Ներքին գործերի նախարարություն:
Հիշեցնենք` Գվարամիան հայտարարել էր, որ Մամուկա Ախվլեդիանիի հետ զրույցը ինքն էր ձայնագրել, որպեսզի զերծ մնա հետագա սադրանքներից: Նա այդ ձայնագրությունը պահել է համակարգչում, սակայն ավելի ուշ ջնջել, քանի որ, ըստ նրա՝ այն արդեն կորցրել էր հետաքրքրությունը: