Վրաստանի «Ցորեն և ալյուր արտադրողների ասոցիացիայի» ղեկավար Լևան Սիլագավայի խոսքով՝ այսօր Վրաստանում կա մոտ 80 ալրաղաց, որոնց մի զգալի մասի աշխատանքը դադարեցված է, այդ թվում՝ խոշոր ալրաղացներինը:
Սիլագավան նշել է՝ ալրաղացները հացահատիկ արտադրողներից ցորենը ցանկանում են 1 կիլոգրամը գնել 50 թեթրիով, բայց այս գինը հացահատիկ արտադրողների համար անընդունելի է, քանի որ ինքնարժեքից ցածր է։
«Ըստ այդմ, մենք չենք կարող ցորեն հավաքել տեղի ֆերմերներից, իսկ ցորենի ներկրման ծավալը բավարար չէ, քանի որ ներկրումն իրականացվում է փոքր ծավալներով»,- ասել է Սիլագավան։