Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա 2-րդը չի հավատում, որ ինչ-որ մեկը ցանկացել է թունավորել իրեն :Այս մասին ասել է ներկայումս բեռլինյան կլինիկայում գտնվող հայր Նիկոլոզը: Նախօրեին «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը հաղորդել է այն մասին, որ պատրիարքին թունավորելու փորձ են արել: Ուրբաթ երեկոյան Թբիլիսիի օդանավակայանում ձերբակալվել է Վրաստանի պատրիարքարանի սեփականության ծառայության ղեկավար, Սուրբ Հովակիմ և Աննա բժշկական կենտրոնի տնօրեն տեր Գեորգի Մամալաձեն: Ձերբակալությունից հետո Դատախազություն է կանչվել նաև պատրիարքի անվտանգության ծառայության ղեկավար Իոսեբ Օհանիսվինին:
«Ես կասեմ իմ և պատրիարքի կարծիքը: Ես չեմ մտածում, որ Վրաստանում կա գոնե մեկ մարդ, ով կարող էր նման մտքեր ունենալ: Ինչ է տեղի է ունեցել, ոչ ոք չգիտի: Պատրիարքը ևս դրան չի հավատում»,-ասել է հայր Նիկոլոզը: