Վրաստանի Ախմետա քաղաքում 2005 թվականին ծնված անձը որսորդական հրացանով կրակել է հարևանի դեմքին։ Վիրավորին տեղափոխել են բուժհաստատություն, սակայն նրան փրկել չի հաջողվել։
Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ մեղադրյալը ձերբակալված է, հանցագործությունը պատժվում է 10-ից 15 տարվա ազատազրկմամբ։
«Պարզվել է, որ Ախմետա քաղաքում կենցաղային կոնֆլիկտի արդյունքում մեղադրյալը որսորդական հրացանով կրակել է՝ 1952 թվականին ծնված հարևանի դեմքին և հեռացել դեպքի վայրից», — նշված է տեղեկության մեջ։