Պանրի ու կաթի արժեքը նվազել է՝ այս ապրանքների գների սեզոնային փոփոխության պատճառով, BM.GE-ին հայտնել է կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Շիրաք» ընկերության հիմնադիր Նիկոլոզ Բենիաիձեն:
Ըստ Բենիաիձեի՝ գարնանը կաթնարտադրությունն ավելանում է, ինչն էլ կաթի ավելցուկ է առաջացնում, արդյունքում էժանանում են թե՛ կաթը, թե՛ կաթնամթերքը։ Նրա խոսքով, նաև նվազել է կաթի փոշու գինը, ինչն արտացոլվել է նաև տեղական շուկայում։
«Ներկայումս պանիրը մոտ երկու լարիով էժանացել է, կաթի գինը մոտ 10-15 տոկոսով նվազել է, ինչը պայմանավորված է գարնանային սեզոնով և այս պահին կաթի արտադրության աճով»,- ասել է Բենիաիձեն։
Վրաստանի «Կաթ և կաթնամթերք արտադրողների ասոցիացիայի» նախագահ Կախա Կոնիաշվիլին նշել է, որ գների իջեցում է ակնկալում առաջիկա ամիսներին, բայց միայն փոքր ձեռներեցների կողմից:
Նրանց պնդմամբ՝ կաթնամթերքը, այդ թվում՝ պանիրը, ամռանը կրկին կթանկանա, աշնան վերջին կհասնի իր գագաթնակետին, իսկ հունվարից նորից կսկսի կայունանալ։