Սուրբ Զատկի տոնի և մեռելոցի կապակցությամբ քաղաքացիներն անվճար կօգտվեն գերեզմանատների ուղղությամբ շարժվող հասարակական տրանսպորտից։
Մասնավորապես, ըստ Թբիլիսիի տրանսպորտային ընկերության հաղորդագրության, այս օրերին լրացուցիչ երթուղիներ են նշանակվել գերեզմանատների ուղղությամբ։
Ըստ հաղորդագրության՝ ապրիլի 16-ին (Սուրբ Զատիկ) և 17-ին (մեռելոց) լրացուցիչ երթուղիներ են նշանակվել գերեզմանատների ուղղությամբ՝ առավոտյան ժամը 08:00-ից մինչև երեկոյան 20:00-ն, որի ընթացքում էլ անվճար կսպասարկեն ուղևորներին։
«Մետրոյի «Դիդուբեի» կայարանից լրացուցիչ երթուղիներ են նշանակվել Մուխաթգվեդիի և Վասլիջիվրիի գերեզմանատների ուղղությամբ։ Նաև «Դելիսիս» մետրոյից մինչև Սաբուրթալոյի գերեզմանատուն, «Մարջանիշվիլի» մետրոյից և «Սադգուրիս մոեդանիից»՝ Կուկիի գերեզմանատան ուղղությամբ, Ճիճինաձեի փողոցից մինչև Վերիի գերեզմանատուն, «Սարաջիշվիլի» մետրոյից մինչև Թբիլիսիի ծովի հարակից գերեզմանատուն, իսկ Շուա Միթիս փողոցից և «Վարկեթիլի» մետրոյից՝ դեպի Վարկեթիլիի գերեզմանատուն»,- հայտարարել է Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունը։