Լաշա Տալախաձեն ճանաչվել է Եվրոպայի 2022 թվականի լավագույն ծանրորդ, հայտարարել է Վրաստանի ծանրամարտի ազգային ֆեդերացիան։
Տալախաձեն Եվրոպայի լավագույն ծանրամարտիկի մրցանակը ստացել է Հայաստանում Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ։
Նշենք, որ անցած տարվա դեկտեմբերին Տալախաձեն վեցերորդ անգամ անընդմեջ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Անցյալ տարվա հոկտեմբերին Տալախաձեն դարձավ 29 տարեկան և մինչև այս պահն արդեն ավելի քան 20 համաշխարհային ռեկորդ է սահմանել։