CRCC-Վրաստանը և Սոցիալական արդարության կենտրոնը (SJC) Վրաստանի անվտանգության վերաբերյալ հետազոտություն են ներկայացրել:
Հետզոտության թեմաներն են՝
◾️ Անձնական և պետական անվտանգություն. հանրային վերաբերմունք և ընկալումներ
◾️ Վրաստանի ազգային անվտանգության ճարտարապետությունը
Տեղեկության համաձայն CRCC-Վրաստան ՀԿ-ն իրականացրել է բնակչության հարցում անձնական և պետական անվտանգության վերաբերյալ: Հարցումն ընդգրկել է 2022 թվականի մայիսի 27-ից հուլիսի 3-ն ընկած ժամանակահատվածը, անցկացվել է 2544 հարցազրույց, Վրաստանի չափահաս բնակչության, ինչպես մայրաքաղաքի, այդպես էլ այլ քաղաքների, գյուղերի և էթնիկ փոքրամասնություններով խիտ բնակեցված տարածքների բնակիչների հետ։
«Այս զեկույցը համառոտ կերպով ներկայացնում է պետական անվտանգությունն ապահովող մարմինների, անվտանգության համակարգի հիմնական բաղկացուցիչ ինստիտուտների նկատմամբ վերաբերմունքի, անվտանգության ոլորտի և մարգինալ խմբերի մասին տեսակետների և Հարավային Օսիայի և Աբխազիայի շրջաններում իրավիճակի ընկալումների մասին քաղաքացիների տեսակետները», — նշված է SJC-ի տարածած հաղորդագրության մեջ։