Ասփար (Ասպարա) գյուղը Նինոծմինդաից 50 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում: Ունի հիասքանչ պատմություն, թեև Ասպարայի պատմությունն էլ ավարտին է մոտեցել:
Գյուղը լիքն էր մարդկանցով մինչ այն պահը, երբ արտասահմանն ու մեծ քաղաքները չդարձան ավելի լավը բնակիչների համար… կամաց-կամաց դատարկվեց գյուղը, մարդիկ հեռացան իրենց հարազատ գյուղից և գյուղին թողեցին միայնակ՝ Փարվանա լճի ափին։Գյուղի բնակիչների քոչելու պատճառը եղել է եղանակային բարդ պայմաններն ու ճանապարհի բացակայությունը։ Գյուղացիների խոսքով ժամանակներ են եղել, երբ քայլել են կիլոմետրերով, որպեսզի հասնեն գլխավոր ճանապարհին։ Նաև ստիպված են եղել ձմռանը՝ իրենց կյանքը վտանգելով, քայլել սառած Փարվանա լճի վրայով։Տներըն ու եկեղեցին փլվում են, մարդկանց հեռանալու հետ ամեն ինչ ամայի դարձավ… վերջում գյուղում մնացել էր ընդամենը մեկ մարդ, նա էլ, ով հավատարիմ էր մնացել իր գյուղին մինչև իր կյանքի վերջին օրը, մահացավ 2022 թվականին։ Գյուղը ամբողջովին դատարկվել է և այնտեղ այլևս ոչ մեկ չի ապրում։Դռները փակ են, սեղանները դատարկ, և միայն մահացածներն են գյուղի գերեզմանոցում։
Ֆոտո պատմությունը պատրաստվել է GIPA Media Lab ծրագրի լուսանկարչության դասընթացի շրջանակներում