Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Սուրբ Զատկի տոնի կապակցությամբ 10 դատապարտյալի ներում է շնորհել:
Նախագահի լրատվական ծառայության հաղորդագրության համաձայն՝ այս դատապարտյալներից 5-ն լիովին ազատվել են քրեակատարողական հիմնարկում ազատազրկման պատիժը կրելուց։
3 դատապարտյալների նկատմամբ կրճատվել է քրեակատարողական հիմնարկում կրելու համար նախատեսված պատիժը, իսկ 2 դատապարտյալ ամբողջությամբ ազատվել է հետագա պայմանական ազատազրկումից։