Բեռլինի կլինիկայում սկսվել է համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա 2-ի վիրահատությունը: Գերմանիայի բժիշկների գնահատմամբ՝ պատրիարքի ինքնազգացողությունը սպասվածից ավելի լավ է: Հիշեցնենք, որ հետազոտությունների արդյուքնում մասնագետները եզրակացության էին եկել, որ պատրիարքին վիրաբուժական միջամտություն է անհրաժեշտ: Բեռլինում նրա բուժումը սկսվել է փետրվարի 2-ին: