2022 թվականի ընթացքում Վրաստանում վաճառված անշարժ գույքի գրեթե մեկ հինգերորդը ձեռք են բերել օտարերկրյա քաղաքացիները։ Խոսքը 15 հազար բնակարանների մասին է, որոնք գնել են 10,6 հազար օտարերկրյա քաղաքացիներ։ Նշված տվյալները Հանրապետական խմբակցության առաջնորդներից պատգամավոր Խաթունա Սամնիձեն է խնդրել արդարադատության նախարարությունից:
Վիճակագրության համաձայն, ամենաշատը՝ 6 062 բնակարան, ձեռք են բերել ՌԴ քաղաքացիները, թեև տեղեկատվության մեջ չի նշվում, թե դրանցից քանիսն են միաժամանակ եղել նաև Վրաստանի քաղաքացիներ։ Երկրորդ տեղում Իսրայելի քաղաքացիներն են, որոնք անցյալ տարի գնել են 1 892 բնակարան, երրորդում՝ Ուկրաինայի քաղաքացիները. նրանք գնել են 1 321 բնակարան։
2022 թվականին օտարերկրյա քաղաքացիների ձեռք բերած բնակարանների թիվն այլ երկրների դեպքում բաշխված է հետևյալ կերպ.
- Իրան՝ 650 բնակարան, գնորդների թիվը `382 մարդ,
- Թուրքիա՝ 473 բնակարան, գնորդների թիվը՝ 307 մարդ,
- Բելառուս՝ 446 բնակարան, գնորդների թիվը՝ 371 մարդ,
- Գերմանիա՝ 424 բնակարան, գնորդների թիվը` 325 մարդ,
- ԱՄՆ՝ 376 բնակարան, գնորդների թիվը` 246 մարդ,
- Ղազախստան՝ 294 բնակարան, գնորդների թիվը՝ 237 մարդ,
- Հայաստան՝ 285 բնակարան, գնորդների թիվը՝ 203 մարդ։
Ինչ վերաբերում է 2023 թվականի արդյունքներին, ապա առաջին եռամսյակում օտարերկրյա քաղաքացիները գնել են 5 159 բնակարան, որից ՌԴ քաղաքացիները գնել են 2 187 բնակարան։
2023 թվականի առաջին եռամսյակի ընթացքում օտարերկրյա քաղաքացիների ձեռք բերած բնակարանների թիվն այլ երկրների դեպքում բաշխված է հետևյալ կերպ.
- Իսրայել՝ 671 բնակարան, գնորդների թիվը` 472 մարդ,
- Ուկրաինա՝ 520 բնակարան, գնորդների թիվը` 344 մարդ,
- Բելառուս՝ 164 բնակարան, գնորդների թիվը՝ 135 մարդ,
- Թուրքիա՝ 143 բնակարան, գնորդների թիվը` 102 մարդ,
- Իրան՝ 129 բնակարան, գնորդների թիվը՝ 102 մարդ,
- Լեհաստան՝ 127 բնակարան, գնորդների թիվը` 89 մարդ,
- Գերմանիա՝ 112 բնակարան, գնորդների թիվը` 88 մարդ,
- Ղազախստան՝ 105 բնակարան, գնորդների թիվը` 89 մարդ,
- Հայաստան՝ 93 բնակարան, գնորդների թիվը՝ 79 մարդ։
Արդարադատության նախարարության վիճակագրության համաձայն՝ վաճառված բնակարանների և գնորդների հարաբերակցությունը 1,35 է։