Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, 2023 թվականի հունվար-մարտ ամիսներին Վրաստանում ապրանքների արտաքին առևտրաշրջանառությունը (առանց չհայտարարագրված առևտրի) կազմել է 4 783,8 մլն դոլար:
Geostat-ի փոխանցմամբ՝ այս ցուցանիշը 22,1 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը։ Նույն տվյալների համաձայն, դրանից արտահանումը կազմել է 1 461,5 մլն դոլար (աճել է 24,7 տոկոսով), իսկ ներմուծումը` 3 322,3 մլն դոլար (աճել է 21 տոկոսով):
Ըստ Geostat-ի՝ 2023 թվականի հունվար-մարտ ամիսներին բացասական առևտրային հաշվեկշիռը կազմել է 1 860,8 մլն դոլար, ինչն արտաքին առևտրաշրջանառության 38,9 տոկոսն է։