BBC-ի լրագրողական հետաքննության համաձայն՝ Վրաստանի պաշտպանության նախկին նախարար, «Ֆորմուլա» հեռուստաընկերության սեփականատեր Դավիթ Կեզերաշվիլին կանգնած է կիբերխարդախության միջազգային ցանցի թիկունքում, որը խաբեությամբ ավելի քան մեկ միլիարդ դոլար է վաստակել։
Դավիթ Կեզերաշվիլին իր իսկ հիմնադրած «Ֆորմուլա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հերքել է կեղծ «քոլ-կենտրոններ» գործելու մեղադրանքները։
Վրաստանի գլխավոր դատախազությունը «Ֆորմուլա» հեռուստաընկերության հիմնադրին մեղադրել է պաշտպանության նախարարի պաշտոնում ավելի քան 5 միլիոն դոլար յուրացնելու մեջ՝ ուսումնական նախագծերի համար։
Կեզերաշվիլիին է ներկայումս պատկանում Վրաստանի «Ֆորմուլա» հեռուստաընկերության բաժնետոմսերի 51 տոկոսը։