Վրաստանի խորհրդարանի Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովն ավարտեց «Պաշտպանության օրենսգրքի» և դրան կից 45 օրենքների նախագծերի երկրորդ ընթերցումը։
Նախագծում ներառված փոփոխության համաձայն՝ վարձավճարներն այլևս հիմք չի հանդիսանա զորակոչիկների զինվորական ծառայության հետաձգման համար։ Պաշտպանության օրենսգրքի նախագծի նախնական տարբերակով տարկետման միանվագ վճարը պետք է կազմեր 10 հազար լարի, սակայն նշված կետն ընդհանրապես չեղարկվել է։
Սակայն, եթե անձն աշխատում է նախարարության համակարգում կամ նախարարության ենթակայության տակ գործող որևէ գործակալությունում, ապա դա կարող է դառնալ տարկետման հիմք։
«Պաշտպանության օրենսգրքի» մասին օրինագծի մանրամասները կարդացեք ստորև․
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Պաշտպանության օրենսգրքի» նախագիծը