Արժույթի միջազգային հիմնադրամը (IMF) թարմացրել է համաշխարհային տնտեսական տվյալները։ Կազմակերպության գնահատմամբ՝ այս տարի Վրաստանի տնտեսությունը կաճի 4 տոկոսով, ինչը նման է հիմնադրամի նախորդ կանխատեսմանը։
IMF-ի կանխատեսած 4 տոկոսն ավելի քիչ է, քան Վրաստանի կառավարության կանխատեսած տնտեսական աճը` 2023 թվականի համար 5 տոկոս, իսկ 2024 թվականի համար` 5,2 տոկոս։
Տնտեսական աճի այս տեմպերով Վրաստանը տարածաշրջանում զբաղեցնում է երկրորդ տեղը՝ զիջելով Հայաստանին, որի համար այս տարի IMF-ը կանխատեսում է 5,5 տոկոս աճ։
Տարածաշրջանի երկրների համար 2023 թվականի տնտեսական աճի ցուցանիշները բաշխված են հետևյալ կերպ.
- Ռուսաստան՝ 0,7 տոկոս աճ,
- Ուկրաինա՝ -3 տոկոս անկում,
- Ադրբեջան՝ 3 տոկոս աճ,
- Հայաստան՝ 5,5 տոկոս աճ,
- Թուրքիա՝ 2,7 տոկոս աճ,
- Վրաստան՝ 4 տոկոս աճ:
IMF-ի կանխատեսումը ներառում է նաև Վրաստանի գնաճի մակարդակը։ Այս տարի կազմակերպությունը կանխատեսում է միջինը 5,9 տոկոս գնաճ, իսկ 2024 թվականին՝ 3,2 տոկոս։