PMC վերլուծական կենտրոնի ուսումնասիրության համաձայն, Վրաստանում վերջին 5 տարում կենսապահովման նպաստառուների թիվն աճել է 48 տոկոսով. 2022 թվականին` 2018 թվականի համեմատ, 209 հազարով ավելի շատ մարդ է նպաստ ստանում։
Ըստ PMC-ի՝ սոցիալական ծառայության գործակալության հարթակում հաշվառված և օրենքի պահպանմամբ նպաստ ստացող ընտանիքների թիվը 2018-ից մինչև 2019 թվականը նվազել է (գրանցված ընտանիքները 318 հազարից դարձել են 308 հազար, իսկ նպաստ ստացող ընտանիքները՝ 128 հազարից 120 հազար)։
Սակայն 2019-2022 թվականներին գրանցված ընտանիքների թիվն աճել է 20 տոկոսով՝ հասնելով 370 հազարի, իսկ կենսապահովման նպաստ ստացող ընտանիքներինը՝ 47 տոկոսով՝ հասնելով 176 հազարի։
«Ըստ այդմ՝ 2018-2022 թվականներին նպաստ ստացող բնակչության թիվը 439 հազարից հասել է 648 հազարի (աճել է 48 տոկոսով), իսկ վերլուծված ժամանակահատվածում ապրուստի նպաստ ստացող բնակչության տեսակարար կշիռը 12 տոկոսից հասել է 18 տոկոսի»,- հայտնել են PMC-ից:
Ըստ տվյալների՝ կենսապահովման ծրագրի բյուջեն վերջին 5 տարում ավելացել է 358 մլն լարիով։ 2018 թվականին նպաստի ծախսերը կազմել են 251 միլիոն լարի, իսկ 2022 թվականին՝ 609 միլիոն լարի։
2018-2022 թվականներին նպաստ ստացող ընտանիքների ամենամեծ տեսակարար կշիռը գրանցվել է Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում (միջինը` 44,2 տոկոս), Սամեգրելո-Զեմո Սվանեթիում (18,3 տոկոս) և Շիդա Քարթլիում (16,9 տոկոս), մինչդեռ ամենացածր ցուցանիշը գրանցվել է Թբիլիսիում (9,8 տոկոս), Սամցխե-Ջավախեթիում (11 տոկոս) և Իմերեթիում (11,6 տոկոս):