Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորների մի մասը խորհրդարան է կանչում ներքին գործերի նախարար (ՆԳՆ) Վախթանգ Գոմելաուրիին՝ 2023 թվականի մարտի 7-9-ի ցույցերը ցրելու կապակցությամբ։
Այս առնչությամբ անկախ պատգամավոր Խատիա Դեկանոիձեն ասել է, որ ծագած հարցերին պատասխանելու համար, կանոնակարգի համաձայն, նախարարը հրավիրվում է հարցապնդման կարգով։ Ըստ նրա՝ ՆԳ նախարարը պետք է գնա խորհրդարան և «կոնկրետ հարցերի պատասխանի»:
«Հատուկ միջոցներ են կիրառվել: Այդ հատուկ միջոցների օգտագործումը, որտեղ մարդկանց մեծ մասը իրարից հեռու է կանգնած եղել՝ անիմաստ էր, հետևաբար` նաև անհամաչափ. մեկ մարդ կորցրել է տեսողությունը, որևէ ոստիկանի պատժի մասին տեղեկություն չունենք»,- ասել է Դեկանոիձեն։
Ի դեո, մարտի 7-ին Վրաստանի խորհրդարանը հանկարծ սկսեց «Գործակալների օրինագծի» քննարկումը, որին դեմ են արտահայտվել հարյուրավոր կազմակերպություններ և հազարավոր մարդիկ։ Օրինագծի քննարկման ընթացքում օրենսդիր մարմնի մոտ բազմաթիվ մարդիկ էին հավաքվել, ակցիան շարունակվել է նաև հաջորդ օրը։
ՆԳՆ-ն ցուցարարներին ցրելու համար կիրառել է տարբեր միջոցներ, այդ թվում՝ «պղպեղային սփրեյ» և ջրցան մեքենաներ։ Այդ օրը ձերբակալվել է 132 ցուցարար։