Վրաց ուղղափառ Զատիկի տոնի կապակցությամբ վրացական օդանավակայանների միությունը հավելել է 8 չվերթ Մեստիայի, Բաթումիի և Ամբրոլաուրիի ուղղությամբ։
Վրաստանի օդանավակայանների միության հաղորդմամբ՝ ապրիլի 13-22-ն ընկած ժամանակահատվածում լրացուցիչ չվերթեր կիրականացվեն հատուկ ցուցակով, որին հնարավոր է ծանոթանալ պաշտոնական կայքում։
Ըստ տեղեկության՝ Նատախտարի-Մեստիա ուղղությամբ թռիչքն արժե 90 լարի, իսկ Նատախտարի-Ամբրոլաուրի ուղղությամբ՝ 50 լարի։ 0-ից 3 տարեկան փոքրիկների համար չվերթն անվճար է, իսկ 3-ից 12 տարեկան երեխաների համար գործում է 30 տոկոս զեղչ։