Մի շարք հասարակական կազմակերպություններ (ՀԿ) հայտարարություն են տարածել, ըստ որի` Վրաստանի կառավարության ձեռնարկած քայլերը կարող են խոչընդոտներ ստեղծել երկրի` ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու ճանապարհին։
Ավելի քան 140 կազմակերպությունների համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ թեկնածուի կարգավիճակ ստանալու ողջ պատասխանատվությունը կրում է կառավարությունը։ Ըստ նրանց՝ անհրաժեշտ է, որ իշխանությունները վերանայեն և ավելացնեն իրենց ջանքերը՝ պատմական հնարավորությանը հասնելու համար:
«Ցանկացած օրենսդրական նախաձեռնություն կամ գործողություն, որը կհակազդի Եվրամիության հիմնարար արժեքներին, կլինի կարգավիճակի ձեռքբերման սաբոտաժ և Սահմանադրության 78 հոդվածին հակասող գործողություն:
Հայտարարում ենք, որ մեր՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գործունեության հիմնական նպատակն է լինելու առավելագույն ջանքեր գործադրել թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։ Մենք՝ ողջ հասարակությունը, 2023 թվականի վերջին պետք է հպարտությամբ հայտարարենք, որ Վրաստանը ԵՄ անդամակցության թեկնածու երկիր է»,- նշված է համատեղ հայտարարության մեջ։
Հայտարարությունը ստորագրել են.
- 4710 Contemporary Art Gallery,
- CENN,
- Center for Social Sciences,
- Equality 17,
- Femina,
- GWAction Group,
- Populus Rei և տասնյակ այլ կազմակերպություններ: