Թբիլիսիի Իաշվիլիի կենտրոնական մանկական հիվանդանոցի բժշկական տնօրեն Իվանե Չխաիձեի խոսքով, վերջին 2 շաբաթը բնութագրվում է երկու վիրուսի աճով. առաջատարները ռինովիրուսն ու ադենովիրուսն են։
Ըստ նրա՝ երկրում հիմնականում տարածված է մրսածության պատճառով առաջացած վիրուսը: Չխաիձեի պնդմամբ` Վրաստանում գրիպի սեզոնն ավարտվել է։
«Այս շաբաթն առանձնահատուկ է: Վերջին 6 ամիսների ընթացքում առաջին անգամ լաբորատոր հաստատված դեպքերի մեջ գրիպի առկայություն չի նկատվել։
Հուսանք՝ նման վիճակագրությունը կշարունակվի։ Կարելի է ասել, որ Վրաստանում գրիպի սեզոնն ավարտվել է։ Ինչ վերաբերում է կորոնավիրուսին, ապա դեպքեր դեռ կան, և ի տարբերություն գրիպի` կորոնավիրուս կլինի ողջ տարվա ընթացքում»,- «Մթավարի արխի»-ին ասել է Չխաիձեն: