Արձագանքել են ձայների բացակայության պատճառով արտահերթ նիստը հետաձգելու խնդրին

Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» (ՄԱՇ) պատգամավորներ Լևան Խաբեիշվիլին և Անա Ծիթլիձեն արձագանքել են Վրաստանի նախագահին ուղղված ընդդիմադիր պատգամավորների՝ ապրիլի 11-ին խորհրդարանում արտահերթ նիստ չնշանակելու խնդրին:

Ի դեպ, արտահերթ նիստում քննարկվելու էր ժամանակավոր քննչական հանձնաժողով ստեղծելու հարցը՝ իրավական համակարգում կոռուպցիոն և այլ անօրինական գործողություններն ուսումնասիրելու նպատակով։

Խաբեիշվիլին ասել է, որ իրենք Լեհաստան են այցելել երրորդ նախագահ Սաակաշվիլիին տրվելիք կարևորագույն մրցանակի կապակցությամբ։

«Ես համաձայնել եմ հանձնաժողովի ստեղծմանը, բայց մեզ իրականում չեն տեղեկացրել օրվա մասին։ Արտահերթ նիստ կարող է նշանակվել ցանկացած այլ օր, և հնարավոր է նաև ցանկացած պահի ստեղծել նման հանձնաժողով՝ առանց հիստերիայի»,- ասել է Ծիթլիձեն:

Նշենք, որ ապրիլի 10-ի երեկոյան կայացած ճեպազրույցում Թամար Կորձաիան հայտարարել է, որ երկու պատգամավորների արտասահման անսպասելի մեկնելու պատճառով ընդդիմությունն այլևս ձայներ չունի հանձնաժողով ստեղծելու համար։ Խաթունա Սամնիձեի խոսքով՝ հենց Խաբեիշվիլին ու Ծիթլիձեն են մեկնել արտերկիր։